Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցել՝ առանց նախապայմանների

Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցել՝ առանց նախապայմանների

Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին կասեցնել Միջուկային գործարքի համաձայնագրի կատարման մասնակի կասեցման մասին որոշումը եւ պատրաստ են բանակցությունների Թեհրանի հետ՝ առանց որեւէ նախապայմանի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Վիեննայում գտնվող միջազգային կառույցներում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեքի Վոլքոթը՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։ Ամերիկացի դիվանագետը նաեւ կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին մշտապես պնդել, որպեսզի Իրանը անհապաղ բանակցություններ սկսի՝ ատոմային խնդրի խաղաղ դիվանագիտական կարգավորման հարցի հետ կապված։