Պուտինն ու Լուկաշենկոն կբանակցեն 2 օր․ ի՞նչ է հայտնի

Պուտինն ու Լուկաշենկոն կբանակցեն 2 օր․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները կարող են տևել երկու օր։ 

Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է ՌԴ ղեկավարը, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը։

«Իմ որոշ ծրագրեր փոխեցի, մենք կարող ենք մեկուկես կամ երկու օր անցկացնել», - ասել է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոյի հետ հանդիպման մեկնարկին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև Միութենական դաշինքի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող արդիական հարցեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ Բելառուսի դեմ ագրեսիա սանձազերծելը կնշանակի նաև ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Մոսկվան կպատասխանի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով, հավելել է ՌԴ ղեկավարը։