Մասսայական ծեծկռտուք «Հին Հռոմ» ռեստորանում, կա զոհ

Մասսայական ծեծկռտուք «Հին Հռոմ» ռեստորանում, կա զոհ

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում՝ «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1995 թ.-ին ծնված Ժանսեյթ Ռախիմջան Բախիտջանուլիի դիակը։

Ստացված տվյալների արդյունքում պարզվել է, որ այդ գիշեր 9 հոգանոց ղազախների ընկերախումբը վիճաբանության է բռնվել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնց էլ պատկանում է «Հին Հռոմ» ռեստորանը:

Բախումը վերածվել է ծեծկռտուկի, որին խառնվել են ռեստորանի գրեթե բոլոր հյուրերը: Ղազախները տեսնելով հայերի առավելությունը, կանչել են իրենց ընկերներին, ովքեր ժամանել են ռեստորան 3 ավտոմեքենաներով: Վկաների խոսքերով, կռվին մասնակցել է շուրջ 30-35 մարդ, որոնցից շատերի ձեռքին եղել է ձողեր ու մետաղյա բռնակներ: Կռվի արդյունքում հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց ղազախների մեջ կա 1 զոհ եւ 2 դանակահարված: 

Այս պահին կատարվում է նախաքննություն, հարցաքննվում են հայկական սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ։