Կեղծ ալկոհոլային խմիչքից մահացել է ավելի քան 100 մարդ

Կեղծ ալկոհոլային խմիչքից մահացել է ավելի քան 100 մարդ

Հնդկաստանում առնվազն 154 մարդ է մահացել կեղծ ալկոհոլային խմիչքից եւ եւս 200-ն էլ հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, դեպքը տեղի է ունեցել այդ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Ասամ նահանգում։ Տուժածների մեծ մասը եղել են թեյի պլանտացիայում աշխատողները։ Ոստիկանությունը այս զանգվածային թունավորման դեպքով արդեն իրականացնում է քննություն, կա 30 ձերբակալված։ Նրանք բոլորը կապ ունեն անօրինական եղանակով սպիտային այդ խմիչքի թորման հետ։