Ռուս զինվորական է զոհվել Սիրիայում

Ռուս զինվորական է զոհվել Սիրիայում

Սիրիայում զոհվել է 24-ամյա զինվորական Մաքսիմ Պլետնեւը։ Նա Կրասնոդարի երկարամսի Տիխորեցկից էր։ Այս մասին հայտնում է «Тихорецкие Вести»-ն։ Ըստ հրապարակման, Պլետնեւը զոհվել է ծառայողական առաջադրանքը կատարելիս՝ մարտական առաջադրանքի իրականացման ժամանակ։ Ուշագրավ է այն, որ ՌԴ Պնախարարությունը չի հայտարարել մարդկային այս կորստի մասին։ Մասնավոր լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Պլետնեւը զոհվել է հունվարի 31-ին, հուղարկավորվել՝ փետրվարի 4-ին։ Նա զոհվել է ահաբեկիչների հետ փոխհրաձգության ժամանակ։