Ցերեկը Երևանում լույսերը վառվում են վերանորոգման պատճառով

Ցերեկը Երևանում լույսերը վառվում են վերանորոգման պատճառով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի տեղեկացմամբ՝ Երևանում ցերեկային ժամերին լույսերը վառվում են 2՝ տեխնիկական ու էլեկտրականության հետ գործ ունեցող աշխատակիցների անվտանգություն ապահովելու նկատառումներով։

Հիշեցնենք, որ  մի շարք քաղաքացիներ  Hraparak-ի խմբագրություն էին ուղարկել լուսանկարներ, որոնցից երևում է, որ ամբողջ Բաղրամյան պողոտայում լույսերը վառ են, ինչը բնակիչների կողմից վատ էր ընդունվել։ «Այսպե՞ս են խնայողություն անում, տնտեսում բյուջեի միջոցները»,-իր տարակուսանքն էր հայտնել մի բնակիչ։
Ի պատասխան՝ Հակոբ Կարապետյանը պարզաբանեց․ «Արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի արդեն երեկոյան լուսավորությունը լինի անխափան: Բացի այդ, այս կերպ ապահովվում է նաև աշխատակիցների անվտանգությունը, ովքեր գործ ունեն էլեկտրականության հետ:
Նա նշեց, որ մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ: