Քրեական պատիժ՝ շներին մեքենայի տակ գցող վարորդների համար

Քրեական պատիժ՝ շներին մեքենայի տակ գցող վարորդների համար

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և գործընկերները օրենքի նախագիծ են հեղինակել, որով առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել  այն վարորդների համար, որոնք կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից: 

«Նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Քրեական օրենսգրքում փոփոխություը նախատեսում է  քրեական պատասխանատվություն՝ կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար: 

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝  «այս պահին նման «անասունների» համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով եթե նշյալ «անասունը» ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով: Սա անթույլատրելի է: Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Շատ կոնկրետ պատասխանատվություն: Պետք է նստեն բերդում, և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես`«Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել»։