Եթե պարզվեց, որ կեղծել են, միանշանակ քրեական գործ ենք հարուցելու. Մարատ Կոստանյան

Եթե պարզվեց, որ կեղծել են,  միանշանակ քրեական գործ ենք հարուցելու. Մարատ Կոստանյան

Հրազդանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի նախկին պետ Անահիտ Նազարյանի հայցին՝ ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետի շարունակվում է: Հիշեցնենք, որ Անահիտ Նազարյանը պահանջում է իրեն պաշտոնում վերականգնել, պաշտոնից ազատելու Հրազդան համայնքի ղեկավարի կարգադրությունը առ ոչինչ և անվավեր ճանաչել, օրենքով սահմանված վճարումները բռնագանձել:

Ըստ Անահիտ Նազարյանի լիազոր ներկայացուցիչ Մարատ Կոստանյանի՝ այս պահին դատական գործընթաց չի ընթանում քանի որ սպասում են դատաձեռագրաբանական փորձաքննությանը: Կոստանյանի կարծիքով քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի նախկին բաժնի պետ Գեղամ Միքայելյանի Հրազդանի քաղաքապետարանում ծառայողական առաջխաղացման եւ նրան համայնքային ծառայության դասային աստիճանի շնորման կեղծ է. «Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն պարզելու, թե երբ է կատավել այդ գրառումները:

Չեմ կարող ասել, թե երբ պատրաստ կլինի փորձաքննության արդյունքները, բայց մինչեւ վերջ գնալու ենք բացահայտելու կեղծիքը: Գործը կասեցվել է մինչեւ փորձաքննության ավարտը: Եթե պարզվեց, որ կեղծել են, միանշանակ քրեական գործ ենք հարուցելու»,-ասաց Մարատ Կոստանյանը: Նշենք, որ այժմ Անահիտ Նազարյանը Հրազդանի քաղաքապետի խորհրդական է: