Կովերի անկումը կապ ունի՞ Սևանի կանաչելու հետ․ ԱԺ-ում հարցուպատասխան

Կովերի անկումը կապ ունի՞  Սևանի կանաչելու հետ․ ԱԺ-ում հարցուպատասխան

Կովերի անկումը կապ ունի՞ Սևանի կանաչելու հետ, ի՞նչ է
է կատարվում Սևանի հետ և կա արդյոք պետական մակարդակով փորձաքննություն։ Այսօր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ տեղեկացնելով, որ Սևանի հարցը քննարկվում է ոչ միայն համացանցում, այլև ավազանի հարակից գյուղերում ու քաղաքներում։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ գործոնները մի քանիսն են։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, որը որ վիզուալ տեսանելի է, առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։

Մեկը կեղտաջրերի և կոյուղաջրերի ողջ ծավալը, Գեղարքունիքում ձևավորվող, հոսում է Սևան, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից ամբողջ նյութերը, մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարքներն են, որոնցից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում»,- հայտնեց Բնապահպանության նախարարը։
Սակայն նրա խոսքով՝  հիմնական պատճառն այն է, որ Սևանում կա սառը շերտ, որ մակարդակի իջեցման պատճառով վնասվել է։Ըստ նախարարի՝ լճի 6 մետր բարձրացումը պետք է բերի այդ սառը շերտի ավելացմանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերը լճում պակասեն։

Ինչ վերաբերում է գործողություններին, ապա նախարարությունը մշտապես ընթացիկ մոնիթորինգ է իրականացնում, համագործացում են երկու միջազգային կառույցների հետ։ Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ լճին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակի հետ կապված, մյուսը դիմել են Գերմանայի կառավարությանը՝ լայնամասշտաբ հետազոտոթյուններ իրականացնելու համար։ Դրանից հետո պետք է պարզ լինի, թե ինչ քայլեր  ու լուծումներ պետք է ձեռնարկվեն։