Միայն հայհոյանք հնչեցնելը դեռ խուլիգանություն չէ. դատախազը՝ պատգամավորին (տեսանյութ)

Միայն հայհոյանք հնչեցնելը դեռ խուլիգանություն չէ. դատախազը՝ պատգամավորին (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր Պետաիրավայան հարցերի հանձնաժողովի նիստում դատախազության տարեկան հաշվետվությունն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրան հարց ուղղեց՝ կապված սոցցանցում հանրային գործիչների հասցեին ուղղվող հայհոյանքների, վիրավորական արտահայտությունների հետ:

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգն անգործության է մատնված, ինչին հակադարձեց դատախազը՝ նշելով, որ կյանքին ուղղված սպառնալիքների դեպքում իրենք անպայման արձագանքում են:

Դատախազն առաջարկեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և քրեականացնել հայհոյանքը: Պետրոսյանն էլ ասաց, որ ինքը մտադիր է հայհոյանքը քրեականացնող նախաձեռնությամբ հանդես գալ:

«Միայն հայհոյանք հնչեցնելը դեռևս խուլիգանություն որակել չի կարելի»,- ասաց դատախազը:

Մանրամասն՝ տեսանյութում: