Փաշինյան-Քըլըչ բանակցություննե՞ր, թե՞ թուրքական մենախոսություն

Փաշինյան-Քըլըչ բանակցություննե՞ր, թե՞ թուրքական մենախոսություն

Նիկոլի թաթալաբազները ո՛չ մտադիր են հանձնվել, ո՛չ էլ խելքները գլուխները հավաքել եւ զբաղվել պետության գործերով: Պետություն ենք կորցրել կամ կորցնում ենք, իսկ նրանք զբաղված են սեփական անճարակությունն արդարացնելով: Եվ դա անում են, ինչպես միշտ, նախկինների, նախկինների նախկինների եւ անգամ նախկինների նախկինների նախկինների «սխալները» տրաֆարետ դարձրած: Ռուբեն Ռուբինյան անուն-ազգանունով մի ԱԺ փոխխոսնակ կա՝ թուրքական կրթության ու դաստիարակության հետքը ճակատին դրոշմված, ԱԺ-ում փորձել է արդարացնել իր ներկայացրած քաղաքացիական պոռնոգրաֆիա կուսակցության (ՔՊ) վարած քաղաքականությունը՝ հայտարարելով. «Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո` անկախությունը: 1920 թվականին ՔՊ-ն չէր, չէ՞, կառավարում»: Սրա այսպես ոստնելու պատճառը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթն էր, որով նա ընդամենը փաստ ներկայացրեց, որ այս պահին Հայաստանի սուվերեն տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրում թուրքն է նստած, իսկ ՀՀ իշխանությունները ծպտուն անգամ չեն հանում այդ մասին: Լուրջ մարդը Ռուբեն Ռուբինյանի փոխարեն գետինը կմտներ, բայց մենք, ավաղ, լուրջ մարդկանց հետ գործ չունենք: Փոխարենը մեր առջեւ հայկական մի պետություն իսպառ կործանած եւ երկրորդի կործանումը գլուխ բերող ավազակախմբի ներկայացուցիչ է, չէի վախենա ասել՝ «արտաքին քաղաքականության թուրքական ուղղությունում» ՀՀ վարչապետի հատուկ բանագնաց: Մեռնեմ էն Քըլըչի հետ բանակցություններում ձեռք բերածդ հաջողություններին, սահմանը բացելու գործով նորություն կա՞, թե՞ դա էլ գրվեց սառույցին, ինչպես ՔՊ-ի բոլոր նախաձեռնությունները:

Ես ամենեւին էլ մտադիր չեմ Ռուբեն Ռուբինյանին վերապատմել իրենց գալուց ուղիղ 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական անցքերն ու ոչնչից Հայաստանի անկախ հանրապետության հռչակման հիրավի անպատկերացնելի սխրանքը, որի մեջ անվիճարկելի էր Դաշնակցության դերակատարումը: Հայաստանի առաջին հանրապետությունը, այո, ցավալիորեն շատ կարճ կյանք ունեցավ, ընդամենը երեք տարի, բայց այն, ինչ արվեց այդ երեք տարում, հավասարազոր էր մի ողջ ազգ կորստյան հեռանկարից փրկելուն, պետություն ունենալու նրա իրավունքն ամենաիսկական կադաստրի վկայականով ամրապնդելուն: Պնդել, թե այդ տարիներին Դաշնակցությունը միայն տարածքային կորուստներ է բերել, առնվազն խոզություն է այսօրվա ՀՀ իշխանության ներկայացուցչի կողմից: Դաշնակցությունն առնվազն պայքարել է հայապատկան բոլոր տարածքների համար, ինչը երբեք չես ասի այսօրվա միանձնյա իշխանության մասին: Եվ ապա՝ Դաշնակցությունը երբեք մեղավորներ չի նշանակել Հայաստանի առաջին հանրապետության կորստի եւ խորհրդայնացման պրոցեսների համար, այլ շարունակել է պայքարը ժամանակին իր իսկ ստեղծած հայկական պետականության վերականգնման եւ անկախ Հայաստանի վերակերտման համար: 1991-ին էլ ՔՊ չկար, երբ Դաշնակցության ջոկատներն Արցախ ու Շուշի էին ազատագրում, Շահումյան ու Քարվաճառ: Այ ամօղլի, դու եկել ո՞ւմ հետ ես համեմատվում: 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ տվեցիք, հինգ հազարից ավելի զոհ, թուրքն արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է նստած ու դեռ խոսո՞ւմ եք, ու դեռ կռնակի վրա չե՞ք ընկնում: Գոնե մի հատ շուրջներդ նայեք: Ո՞ւր են 44-օրյա պատերազմի բլբուլները՝ հաղթանակի մասին իրենց երգերով: Մեկ հատիկ, ընդամենը մեկ հատիկ ճակատամարտի անուն տվեք, որտեղ հաղթել եք, այ ցռաններ: Մինչդեռ անկախությունը, որպես կանոն, հաղթական ճակատամարտերում է ծնվում, ինչպես դա եղավ Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում, ինչպես դա եղավ Շուշիում, Լաչինում, Քարվաճառում, Ասկերանում, Ակնայում: Բա Շուշին մեզ պետք ա՞… Սա՞ չի եղել ձեր «անկախակերտ» հոգու վերջին ճիչը:

30 տարվա երկիրը 5 տարում քանդեցին, գցեցին թուրքի ոտի տակ: Արդեն թուրքն է որոշում՝ ինչ սահմանադրություն ունենանք, ինչ զինանշան, ինչ պատմության դասագիրք… Վաղն էլ կպահանջեն պետական լեզուն փոխել, կրոնը, աղջիկներին կնության տալ թուրք խաշնարածներին: Եվ այս ամենը՝ դրսի թելադրանքով, Նիկոլի ու նրա թաթալաբազների թեթեւ ձեռքով: Իսկ ամենավատն էլ այն է, որ այսքանից հետո ՔՊ-ն մտադրություն չունի հանձնվելու: Ավելին, իրենց ուղղված ամեն քննադատության առիթով միայն նախկիններին են հիշում ու նախկինների գործած «մահացու մեղքերով» արդարացնում Հայաստանի ոչնչացման իրենց քաղաքականությունը: Հասարակ բան եմ ասում՝ նախկիններն արե՞լ են՝ դուք մի արեք, նախկինները թալանե՞լ են, դուք մի թալանեք… Նախկինները լավ գործեր էլ են արել՝ բանակ են ստեղծել, տնտեսություն են զարգացրել, աշխարհի մեծերի հետ են արժանապատիվ ձեւով նստել-վեր կացել… Ինչո՞ւ նախկիններից այս լավ բաները չեք սովորում, ու քանի որ հոգեպես բոմժ եք, բոմժացնում եք նաեւ մի ողջ ժողովուրդ: Նիկոլ Փաշինյան, Ռուբեն Ռուբինյան, Էդմոն Մարուքյան, Վահագն Ալեքսանյան, Արման Բաբաջանյան, Ստյոպիկ Սաֆարյան, Դանիել Իոաննիսյան… Եվ լիքը այսպիսի քաղաքական ու կիսաքաղաքական աղտեղություն: Ո՞վ եք դուք ընդհանրապես: