Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել տեղացիների եւ գնչուների միջեւ

Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել տեղացիների եւ գնչուների միջեւ

Առնվազն 20 մարդ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ Փարիզի շրջանում տեղի են ունեցել բախումներ տեղի բնակիչների եւ գնչուների համայնքի ներկայացուցիչների միջեւ, որոնց սոցկայքերում որակել են որպես երեխա առեւանգողներ։ Այս մասին հայտնում է AFP-ն բախումները սկսվել են Կլիշի սու Բուա համայնքում։ Տեղացիների մի խումբ այստեղ հարձակվել է այն տան վրա, որտեղ ինքնակամ բնակություն են հաստատած եղել մի քանի տասնյակ գնչուներ։ Վերջիններս դիմել են փախուստի եւ փորձել թաքնվել մոտակա «Աշան» հիպերմարկետում։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներ։ Անկարգությունների ժամանակ երկու ոստիկան տուժել է։ Նույն օրը մահակներով եւ դանակներով զինված մոտ 50 տեղացիներ Բոբինյի համայնքում սպառնացել են հաշվեհարդար տեսնել այնտեղ բնակություն հաստատած գնչուների հետ։ Անկարգությունների հետեւանքով 20 մարդ բերման է ենթարկել, որոնց մի մասը դեռ մնում է ձերբակալված։ Անկարգությունների պատճառը եղել է թվիթերյան «ֆեյքնյուզը» որով գնչուները մեղադրվել են երեխաների առեւանգման մեջ։