Երեք զոհ ունեն ռուսական զորքերը Սիրիայում

Երեք զոհ ունեն ռուսական զորքերը Սիրիայում

Երեք զինվորականներ են զոհվել Սիրիայում ահաբեկչական հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Զոհված զինվորների աճյունները տեղափոխվել է Ռուսաստան։ Ըստ հրապարակման, նախ հայտնի է դարձել, որ երեք զինվորական անհետ կորել են, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքներ։ Այս տեղեկությունից հետո հայտնի է դարձել, որ զինվորականները սպանվել են հարձակման հետեւանքով եւ նրանց մահվան մեջ մեղավոր են 30 գրոհայիններ։ Իրականացված գործողության արդյունքում հայտնաբերվել են ինչպես զոհված զինվորականները, այնպես էլ նրանց մահվան հետ կապ ունեցած գրոհայինները, որոնք ոչնչացվել են։