Բաքուն նոր «բեմականացում» է պատրաստում՝ «հայ ահաբեկիչների» հանդեպ հարուցված քրեական գործերի տեսքով

Բաքուն նոր «բեմականացում» է պատրաստում՝ «հայ ահաբեկիչների» հանդեպ հարուցված քրեական գործերի տեսքով

Այսօր, Ադրբեջանի Գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հայտարարել է, որ «Ղարաբաղում կռված հայ վարձկանների եւ ահաբեկիչների առնչությամբ կան կոնկրետ հարուցված քրեական գործեր»։ Թե ովքեր են այդ «հայ վարձկանները եւ ահաբեկիչները», նա չի մանրամասնել, սակայն հավելել է, որ այդ «ահաբեկիչներից եւ վարձկաններից  մեկի գործը, որը Լիբանանի քաղաքացի է» արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։

Նա նաեւ ասել է, որ «Ղարաբաղում կռված հայ վարձկանների եւ ահաբեկիչների» գործերը հիմնականում ավարտական փուլում են, եւ առաջիկայում մանրամասներ կհրապարակվեն»։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։