Կհամագործակցեն խաղաղ ատոմի շրջանակում 

Կհամագործակցեն խաղաղ ատոմի շրջանակում 

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ, խորացնելու երկխոսությունը՝ խաղաղ ատոմի հետ կապված եւ հանգելու կոնկրետ որոշումների։ Այս մասին տեղեկանում ենք «Ռոսատոմի» մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Համաձայն հրապարակման, քննարկվել են ռուս-իրանական միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում եղած  համագործակցության բոլոր ընթացիկ եւ հեռանկարային հարցերը։ Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել երկխոսությունը եւ հանգել կոնկրետ որոշումների։