Սկսել են քիչ շոկոլադ օգտագործել, որ խնայեն 

Սկսել են քիչ շոկոլադ օգտագործել, որ խնայեն 

Գնաճի պատճառով ԱՄՆ-ում եմ Մեծ Բրիտանիայում սկսել են քիչ շոկոլադ օգտագործել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, շոկոլադի սպառումը ամենաշատը եղել է պանդեմիայի շրջանում, երբ մարդիկ նստած էին տանն ու պետությունից ստանում էին նպաստ։ Սակայն հիմա, երբ գնաճ կա եւ շատ այլ առաջնային կարեւորության ապրանքներ ավելի թանկ արժեն, մարդիկ սկսել են ավելի հազվադեպ գնել շոկոլադ եւ առհասարակ՝ անուշեղեն։

Վերջին երկու ամսում շոկոլադի վաճառքը մանրածախ շուկայում, ԱՄՆ-ում նվազել է երկուսից երեք տոկոսով։ Իսկ ահա Մեծ Բրիտանիայում էլ մարդկանց 40 տոկոսը սկսել է ավելի էժան ապրանքներ գնել սնվելու համար, այդ թվում նաեւ բյուջետային շոկոլադ, որը ավելի քիչ կակո է պարունակում։