Shell ընկերությունը Մեքսիկայում նոր նավթահանքեր կորոնի 

Shell ընկերությունը Մեքսիկայում նոր նավթահանքեր կորոնի 

Մեքսիկայի ածխաջրածինների ազգային հանձնաժողովը հավանություն է տվել Shell կոնցեռնի՝ նոր նավթահանքերի հետախուզական հորատումներ անցկացնելու ծրագրին։ Այն իրականացվում է Մեքսիկական ծոցի խորջրյա տեղամասերում։

Նվազագույն ներդրումը կազմելու է 397 միլիոն դոլար, եւ հաջողության դեպքում այն կարող է հասցվել մինչեւ 1,3 միլիարդի։ Հորատումներ անցկացնելու մրցույթը ընկերությունը շահել է 2018 թվականին։ Հիշեցնենք, որ արտասահմանյան մասնավոր սեկտորը մեքսիկական նավթի հանդեպ հասանելիություն ստացավ միայն 2013 թվականին, երբ Մեքսիկան սկսեց իրականացնել էներգետիկ լայնամասշտաբ ռեֆորմ։