Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային․Յանուշ Կորչակի 10 «պատվիրանները»

Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային․Յանուշ Կորչակի  10 «պատվիրանները»

1. Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ՝ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր: 2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է: 3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես: 4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի: 5. Մի՛ նվաստացրու: 6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ: 7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով չի արված, քանի դեռ ամեն ինչ արված չէ: 8. Երեխան բռնակալ չէ, ով տիրում է քո ամբողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ո՛չ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին: 9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզի, որ անեն քո երեխային: 10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Յանուշ Կորչակը լեգենդար լեհ մանկավարժ է, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը: 1-ին անգամ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որպեսզի չթողնի իր «Որբերի տունը» բախտի քմահաճույքին: 2-րդ անգամ նա հրաժարվեց իր կյանքը փրկել, երբ չուզեց փախչել վարշավյան Գետտոյից: Երրորդ անգամ արդեն Երկրորդ աշխարհամարտին էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստեցնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ ՍՍ-ական մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց. - Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն ինձ շատ էր դուր եկել: Դուք ազատ եք: - Իսկ երեխանե՞րը: - Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը: - Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա: Մի քանի օր անց Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում Կորչակը իր մնացած երեխաների հետ մտնում է գազային խցիկ: Մահվան ճանապարհին Կորչակն իր ձեռքերի վրա էր տանում երկու երեխաների, ովքեր գաղափար անգամ չունեին, թե ուր էին գնում և նրանց ականջին հեքիաթ էր պատմում: