Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները․Մանե  Թանդիլյան

Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները․Մանե  Թանդիլյան

Նայե՛ք ու հիշե՛ք այս նկարները։

Սա Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտն է՝ քանդված, ավերված, վերածված արոտավայրի։

Ժամանակին այն եղել է ալավերդցիների ամենասիրված, ամենամարդաշատ վայրերից մեկը։ Տարիներով այստեղ չի եղել ոչ մի ներդրում, ոչ մի խնամք։

Ալավերդու ավագանու ընտրություններում մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել վերանորոգել, վերակահավորել ու վերագործարկել մարզադաշտը։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանի անմիջական հսկողությամբ այսօր մարզադաշտը նոր շունչ է ստանում և նորովի կներկայացվի ալավերդցիներին։

Թե ինչպիսին կլինի այն, Դուք կտեսնեք շատ շուտով։

Մանե  Թանդիլյան