Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը

Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը

️Եկեք մի կողմ դնենք իրավիճակի գնահատման և վերլուծության հուզական բաղադրիչը և պարզապես անցնենք փաստերի միջով:

Իհարկե դժվար է հանգիստ ընկալել այն սուտը, մանիպուլյացիաները և հակահայկական ապուշությունը, որոնք, ըստ էության, ներկայիս հայաստանյան իշխանության միակ գործիքներն են, բայց, այնուամենայնիվ, փորձենք:
Եվ այսպես...

1-Հայաստանյան իշխանությունները ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների , իշխանական տարաբնույթ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում են, որ Հայաստանի Տավուշի մարզի որոշ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Նույնը պնդում է Ադրբեջանը։

2-Հայկական իշխանությունը ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների, իշխանական տարաբնույթ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում է, որ եթե Հայաստանի Տավուշի մարզի որոշ տարածքները չհանձնվեն Ադրբեջանին, ապա Ադրբեջանը ուժով կգրավի ՀՀ տարածքները:
Ադրբեջանը նույնն է պնդում։

3-Հայաստանյան իշխանությունները ՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանի խոսնակի, նախարարների, տարատեսակ պատգամավորների, բլոգերների և իշխանամետ քաղաքագետների, պնդում են, որ նույնիսկ այդ տարածքները հանձնելուց հետո որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, և որ Ադրբեջանը չի լքի նախկինում ՀՀ օկուպացված տարածքները: Նույնը պնդում է Ադրբեջանը։

Սրանք փաստեր են:

Իսկ հիմա եզրակացությունները:

Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայկական և ադրբեջանական իշխանությունների գործողություններն ամբողջությամբ սինխրոնացված են, այլ կերպ հնարավոր չէ բացատրել Տավուշում իրավիճակի գնահատման և զարգացման հեռանկարների զարմանալի թավշյա-ադրբեջանական զուգադիպությունները:

Նաև կարելի է ենթադրել, որ այդ տարածքների հանձնումը կարող է տեղի ունենալ ուժային ճանապարհով, և հայկական իշխանությունները դիմադրություն չեն ցուցաբերի, քանի որ դե ֆակտո արդեն ճանաչել են այդ տարածքները Ադրբեջանի մաս   

Այնուհետև պարզ է դառնում, որ Տավուշի գյուղերի հանձնումը ( կարևոր չէ խաղաղությամբ կամ պատերազմով) ընդամենը Հայաստանի մասնատման թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման փուլ է, ինչն էլ իր հերթին հաստատվում է Հայաստանի իշխանությունների հայտարարություններով ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական վերջնագրերի ներկայացումը դադարեցնելու երաշխիքների բացակայության մասին ։ 

Եվ այստեղ առաջանում են հետևյալ հարցերը.

Ինչո՞ւ է հայկական իշխանությունը, չունենալով ռազմական գործողությունների չվերսկսման որևէ երաշխիք, Ադրբեջանին տալիս շահեկան դիրքեր ՝ հարձակվելու Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերի խորքերը ՝ զուգահեռաբար քանդելով Հայաստանի հյուսիսի պաշտպանական ողջ գիծը:

Ինչու՞ հայկական իշխանությունը որոշեց միակողմանիորեն փաստացի Ադրբեջանին հանձնել Հայաստանի հյուսիսում գտնվող առանցքային լոգիստիկ և էներգետիկ (գազատար) հանգույցների վերահսկողությունը:

Ինչու՞ է հայկական իշխանությունը ինքնակամ լեգիտիմացնում Ադրբեջանի հավանական ագրեսիան հայկական Տավուշի նկատմամբ ՝ փաստացի արդեն մարզի մի մասը հայտարարելով որպես Ադրբեջանի տարածք։

Եվ ամենակարևորը...ինչու՞ խաղաղության պատրվակով ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում են թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական գործողությունների վերսկսման գործընթացին։

Արման Աբովյան