ԱՄՆ-ն կարող է ունենալ Խաղաղության նախարարություն

ԱՄՆ-ն կարող է ունենալ Խաղաղության նախարարություն

Գրող Մարիաննա Վիլյամսոնը, ով փորձում է առաջադրվել հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին Դեմոկրատների կուսակցությունից, առաջարկել է ստեղծել Խաղաղության նախարարություն՝ ԱՄՆ կառավարության կազմում։The Washington Post-ում հրապարակած իր հոդվածում, Վիլյամսոնը ներկայացրել է, որ այդ նախարարությունը զբաղվելու է ամերիկյան կենցաղում հաստատված բռնության հետ կապված մշակույթի վերացմամբ։