Դեռահասը կուրացել է չիփսային դիետայից

Դեռահասը կուրացել է չիփսային դիետայից

Մեծ Բրիտանիայի Բրիսթհոլ քաղաքի տասնյոթամյա բնակիչը կուրացել է եւ գրեթե խլացել այն պատճառով, որ տասը տարի շարունակ սնվել է բացառապես կարտոֆիլային չիփսերով։ Այս մասին հայտնում է Annals of Internal Medicine-ը, մանրամասնելով, որ դեռահասը չհասկանալով, թե ինչ վնասակար սնունդ է օգտագործում, չիփսային դիետա է պահել։ Դեռահասը տառապել է սննդի ընտրողականութամբ եւ խոստովանել է, որ իրեն դուր չեն գալիս մրգերն ու բանջարեղենները։ Բացի չիփսերից, նա կերել է նաեւ ապուխտով կամ մսով բուրգեր եւ կարտոֆիլի ֆրի։ Առողջական խնդիրները սկսվել են 15 տարեկանից։ Բժիշկները նրա օրգանիզմում հայտնաբերել են կալցիումի, վիտամինների եւ միներալների պակաս, ինչն էլ պատճառ է դարձել կուրացման եւ գրեթե խլացման։