Որտե՞ղ են այս պահին Արցախի նախկին նախագահները

Որտե՞ղ են այս պահին Արցախի նախկին նախագահները

Մենք գրել էինք, որ երեկ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել եւ ներկաներին է  մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ապա քննարկման ժամանակ ասել է, որ այդ ինֆորմացիան տիրապետում են նաեւ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները։

Ներկաները տեղեկացված չեն եղել եւ տարակուսանքով են ընդունել այդ տեղեկատվությունը, հանդիպման ավարտից հետո նրանք այս ինֆորմացիան փոխանցել են ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահներին։Մասնակիցները հանդիպումից հետո պարզել են, որ նախկին նախագահները կարևոր նամակի բովանդակությանը որևէ կերպ ծանոթ չեն եղել։

Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի Հայաստան ժամանելը պայմանավորված է եղել այդ ինֆորմացիայով։ Նրանք որոշել են անմիջապես գալ Հայաստան և պարզաբանում մտցնել, քանի որ նման ինֆորմացիայի չեն տիրապետել։ 

Ինչպես այսօր առավոտյան տեղեկացրեց մամուլը, այդ հանդիպումն արդեն կայացել է, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դուրս են եկել կառավարության շենքից։

Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր ուժերն այս պահին հավաքվել են և սպասում են Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի ժամանելուն, որպեսզի տեղեկանան, թե ինչով է ավարտվել նրանց հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։

Մեր տեղեկություններով՝ Արցախի նախկին նախագահներն այս պահին գտնվում են Սերժ Սարգսյանի մոտ, քննարկում են հետագա անելիքները։