Ընդդեմ Քովիդ-19-ի․ անվճար ախտահանման կետ՝ «Yandex GO» ծառայության վարորդների համար

Ընդդեմ Քովիդ-19-ի․ անվճար ախտահանման կետ՝ «Yandex GO» ծառայության վարորդների համար

Օգոստոսի 26-ից «Դալմա Գարդեն մոլի» և «Հրազդան» մարզադաշտի միջակայքում` Բրազիլիայի հրապարակում, գործում է անվճար ախտահանման կետ՝ «Yandex GO» ծառայության գործընկեր-վարորդների  համար։

Տաղավարները գործելու են երկուշաբթիից շաբաթ, ժամը 07:00-ից 17:00-ը Yandex Go ծառայության համակարգում գրանցված մեքենաները կարող են մոտենալ և ախտահանվել սերտիֆիկացված բարձրակարգ նյութերով։ Ախտահանման գործընթացը բաղկացած է երեք փուլից և տևում է մոտավորապես  7-10 րոպե։ Yandex Go ծառայության վարորդներին պարզապես անհրաժեշտ է մոտենալ ախտահանման կետի մոտ կանգնած աշխատակցին, որը կստուգի վարորդի՝ ծառայությունում գրանցված լինելը, դրական պատասխանի դեպքում կսկսվեն ախտահանման աշխատանքները։

«Նպատակը մեկն է՝ հնարավորինս նվազեցնել վարակման դեպքերը։ Սա այս պահին կարևոր նախաձեռնություն է, քանի որ գիտենք՝ մարդիկ ինչ հաճախ են օգտվում տաքսի ծառայություններից»,- ասաց «Յանդեքս.Տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը։

Նախաձեռնությունը չի ազդի երթևեկության արժեքի կամ էլ վարորդների կոմիսիոն վճարի վրա։ Yandex.Taxi-ն ամբողջությամբ հոգում է բոլոր ծախսերը։ Ավելին,սա նման ոճի առաջին նախաձեռնությունն է, երբ ախտահանումը անվճար հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի համար՝ անկախ սակագնից,որով աշխատում է։ 

Ի դեպ, սա Հայաստանում COVID-ի դեմ պայքարի և ծառայությունում աշխատող վարորդների աջակցելուն ուղղված Yandex.Taxi-ի առաջին նախաձեռնությունը չէ: Ապրիլին ընկերությունը բացեց իր հիմնադրամը,որը ֆինանսական աջակցություն էր տրամադրում համագործակցող տաքսի կայանների վարորդներին,որոնք վարակվել էին COVID-ով կամ ստիպված էին ինքնամեկուսանալ և չէին կարող աշխատել: Տաքսի ծառայությունում հաշվել են վարակված կամ մեկուսացման մեջ գտնվող վարորդների օրապահիկները և ըստ այդմ ֆինանսական աջակցություն ցույց տվել, հիմնադրամից այս պահի դրությամբ օգտվել է թվով 25 վարորդ։