Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի Ադրբեջան

Եվրահանձնաժողովի նախագահը կայցելի Ադրբեջան

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Էներգետիկայի հարցերով ԵՄ կոմիսար Կադրի Սիմսոնը կայցելեն Ադրբեջան՝ հուլիսի տասնութին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽ մամուլի ծառայության տարածած հայտարարությունից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի եւ SOCAR-ի նախագահի պաշտոնակատար՝ Ռովշան Նաջաֆի հետ։ Այցի նպատակը՝ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների հետ կապված հարցերի կարգավորումն է։