Մեր Աստվածը Նիկոլ Փաշինյանն է. հարցուպատասխան Փաշինյանի եւ մարտունեցիների միջեւ (տեսանյութ)

Մեր Աստվածը Նիկոլ Փաշինյանն է. հարցուպատասխան Փաշինյանի եւ մարտունեցիների միջեւ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում է՝ քաղաքի 190 ամյակի առթիվ։ Ելույթից հետո Փաշինյանի եւ քաղաքացիների միջեւ հարցուպատասխան տեղի ունեցավ։ Մի քաղաքացի խնդրեց բարձրանալ բեմահարթակ եւ այնտեղից ելույթ ունենալ, Փաշինյանը ընդառաջեց։ Քաղաքացին նախ խոսեց տեղափոխության անունից` նշելով, որ մինչեւ մահ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են։ Ապա ավելացրեց` խնդրում ենք ուշադրություն դարձրեք նաեւ մարզերին։

Բեմում ելույթ ունեցող քաղաքացու խոսքն այնքան երկարեց, որ ներքեում սպասողները սկսեցին բողոքել եւ առաջարկել չշարունակել այլեւս։ Նա նաեւ նշեց, որ հեղափոխության համար շնորհակալություն չի հայտնելու ժողովրդին, Փաշինյանին, քանի որ շնորհակալություն է ուզում հայտնել Աստծուն։ Ժողովրդի շարքերից էլ բղավեցին` մեր Աստվածը ինքն ա (նկատի ունեն Նիկոլ Փաշինյանին)։

Մանրամասները` տեսանյութում։

Աննա Պապիկյան