ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում Թուրքիայի գործողություններին․ Քելլի Քրաֆթ

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում Թուրքիայի գործողություններին․ Քելլի Քրաֆթ

Վաշինգտոնը մեղադրել է Մոսկվային եւ Դամասկոսին՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրադրության սրացման մեջ եւ աջակցություն հայտնել Անկարայի գործողություններին Սիրիայում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը՝ ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։

Քրաֆթն ասել է, որ իրենք հերքում են Մոսկվայից Թուրքիային ուղղված այն հայտարարությունները, թե Անկարայի մեղքով է իրադրությունը սրվել Սիրիայում։ Չունենք կասկած առ այն, որ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը եւ Ռուսաստանը եւ ոչ թե Թուրքիան են կրում սրացման պատասխանատվությունն այս ռազմարշավի ժամանակ»,- ասել է Քրաֆթը Սիրիայում տիրող վիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել մի շարք առանցքային որոշումներ, որոնք կապված են սիրիական Իդլիբի խնդրի հետ, թեեւ Անկարայում էլ հակառակն են փորձում ապացուցել։