Երկու խղճուկ կանանց միջոցով նման «թատրոն տալը» զազրելի է

Երկու խղճուկ կանանց միջոցով նման «թատրոն տալը» զազրելի է

2018-ից հետո հազարավոր դեպքեր կարելի է արձանագրել, որ շոշափուկների միջոցով  տարածվել են՝  արատավորելով հայ ժողովրդին,  ազգային արժեքները, հերոսներին։ Բավական է հիշել Եռաբլուրի պղծումը, Ծիծեռնակաբերդի, Էրեբունու խայտառակությունը․․․ Թվարկմամբ չզբաղվեմ, որովհետև ամեն մի պիղծ դեպք հիշելը ցավացնող է։ 

Հայ ժողովրդի դեմ ավելի սարսափելի պատերազմ է հայտարարված՝ տեղեկատվական պատերազմ, որը լուծվում է մաքուր ջրում, պղտորում ու նստվածք տալիս ջրի հատակին։ Պղտոր ջրում հեշտ է ձուկ որսալ։ Այդպես էլ անում է օրվա իշխանությունը։ Ովքե՞ր էին սրբություններ պղծողները, այդպես էլ չիմացանք, ինչ որ խելագարների մասին էին խոսում ու ամեն անգամ մոտեցման նույն ձևը՝ պղտորել ջուրը, հետո մոռացության տալ։ Այսօր էլ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է,որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ցուցատախտակից երկու կին պոկում են Արցախի դրոշը: Միանշանակ կարող եմ ասել, որ դա դավադիր ծրագրերի մեջ է մտնում, որն իրականացվում է՝ սեպ խրելու Արցախի ու Հայաստանի հայերի մեջ։ Հենց այնպես, առանց որևէ ուղղորդման նման բան հնարավոր չէ։ Շտապում են Արցախի վերջին մեխը խփել։ Արցախը Ադրբեջանի կազմում մնալու հարցումը սարսափեցրել է նրանց։ Մեխը խփելուց առաջ ուզում են ֆոն ստեղծել, որ Հայաստանի համար ընդունելի չի Արցախի դրոշը, Արցախը, արցախցին։  Երկու խղճուկ կանանց միջոցով նման տեսարան ստեղծելը, զազրելի է, անընկալելի։ Լավ, ի՞նչ եք ուզում ասել այս երկու խղճուկ կանանց միջոցով։ 

Ի՞նչ եղան 11 հազար դասալիքները, ի՞նչ եղան Եռաբլուրը պղծողները․․․ Ի՞Նչ եղան «տուշոնկաները»։ Նման նկարահանումներով ու՞ր եք տանում երկիրը։ Անգամ եթե նման բան լինի, ազգային անվտանգությունից ելնելով՝ թույլ չպիտի տալ, որ այն հանրայնացվի։ Ինչու՞ եք երկիրը թիրախի տակ առել, մաշեցնու՞մ եք․․․