Ռուսները տարածքային ձեռքբերումներ ունեն Բախմուտում․ ISW

Ռուսները տարածքային ձեռքբերումներ ունեն Բախմուտում․ ISW

Ռուսական զորքերը Բախմուտում որոշակի տարածքային նվաճումներ են արձանագրել։ 
Գեոլոկացիոն կադրերը ցույց են տալիս, որ վագներցիները Բախմուտում ավելի են շարժվել դեպի արևմուտք։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերջին զեկույցում։

Վերլուծաբանները նշել են, որ ռուսները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերի վրա արևմտյան և հարավային Բախմուտում։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են վերլուծաբանները, ռուսական հրետանային կրակը Բախմուտում չի նվազել՝ չնայած տարածքում «արկերի պակասի» մասին հայտարարություններին։ Նշվում է, որ ռուսական զորքերը դեռ հույս ունեն մինչև մայիսի 9-ը գրավել քաղաքը։