Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ 

Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ 

Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Կանադան ներկայացնող առաջին մանսագետն է միացել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն այս առնչությամբ, պարբերականներից մեկին տված մեկնաբանությունում նշել է, որ թեեւ պաշտոնապես առաքելությունը ներկայացվել է որպես քաղաքացիական, սակայն հիմա կարծես թե դրա ֆորմատը փոխվում է, քանի որ վերջինիս միացել է ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկը ներկայացնող Կանադայից մասնագետը։

Տարասովը նշել է, որ այն, որ նման փոփոխություն կարող էր լինել եւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ի վերջո կարող է դառնալ ՆԱՏՕ-ական առաքելություն, որեւէ մեկի համար գաղտնիք համարել չի կարելի։ Հատկապես այդ ամենին լավ տեղյակ է եղել նաեւ Ռուսաստանը։ Պատահական չէր այդ առումով, ըստ ռուս մասնագետի, որ մի քանի շաբաթ առաջ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր այդ մասին։

Թեեւ տեղում դա ծայրահեղ գնահատական ընկալվեց, կամ Կրեմլի քարոզչություն, սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականությունը հենց այդպիսին է։ Տարասովը նշում է նաեւ, որ բոլոր հարցերը քննարկվել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Երեւան կատարած այցի ժամանակ։ Ավելին, կարելի է ասել, որ Կանադան միակ երկիրը չի լինի ՆԱՏՕ-ից, որը կմիանա այդ առաքելությանը։ Այս ամենը նկատի ունենալով, ռուս փորձագետը նշում է, որ առաջիկայում կլինեն համապատասխան հակազդող արձագանքներ թե Մոսկվայից, թե Թեհրանից, քանի որ եւ ռուսների, եւ իրանցիների համար անընդունելի է, որ իրենց քթի տակ նման զարգացումներ լինեն։