«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Օրերս վարչապետի որոշմամբ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմը բաղկացած է 8 անդամից՝

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության նիստում հավանության էր արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը եւ բարելավումը, հետազոտությունը եւ ուսումը խթանող, գրավիչ, ապահով եւ անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական եւ թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաեւ ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։

Նշենք, որ խորհուրդն իրականացնում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը: