Կարենի գույներն ինձ հետ խոսում են

Կարենի գույներն ինձ հետ խոսում են

Օրերս Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Կարեն Սմբատյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը:

«Կարենի բոլոր գործերն ինձ հարազատ են: Մենք հարևանությամբ էինք ապրում և այն արվեստանոցը, որտեղ աշխատում, ստեղծագործում էր Կարենը, այնպես գեղեցիկ էր: Ինքն իր նկատմամբ բավականին խիստ էր, աշխատասեր, տաղանդավոր: Դուրս էր գալիս արվեստանոցից` խոնջացած, ինչպես կպահեր իրեն տղամարդը, երբ կնոջը հրավիրեր որևէ տեղ և դրական պատասխան ստանար: Կարենի գույներն իմ գույներն են, այդ գույներն ինձ հետ խոսում են: Նրա ստեղծագործություններից «Նավը լեռան վրա» կտավը լավագույնն է ինձ համար: Կարենը գույներով գերազանցել էր բոլորին:

Իր մեջ «ապրող» կարմիր գույնը դրեց իր նկարների մեջ, դա առանձնահատուկ բան է, ամեն գեղանկարիչ այս բանը չէր կարող անել: Որդան կարմիրն արքայի գույնն է, որն ինձ համար մեծ խորհուրդ ունի», - մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ, բանահավաք Էքնուսը: 

Հավելենք, որ Կարեն Սմբատյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վաշինգտոնի «Կանոն» ժամանակակից արվեստի ինստիտուտ թանգարանում, Դետրոյթի «Ռիչարդ Մանուկյան» ցուցասրահում, Փարիզի «Արշիլ Գորկի» և «Գալիի Դրաուն» ցուցասրահներում, Նյու Ջերսիի «Զիմերլի» ժամանակակից արվեստի թանգարանում և աշխարհի բազմաթիվ երկրների մասնավոր հավաքածուներում: 

Մանե Ամիրխանյան