«Հրապարակ». Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում

«Հրապարակ». Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում

Սեւ լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում եւ 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։ Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեեւ նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի։