ՊԵԿ նախագահն ավելի շատ համոզեց, որ Մեղրիի քաղաքապետի դեմ քաղաքական պատվեր է կատարում (տեսանյութ)

ՊԵԿ նախագահն ավելի շատ համոզեց, որ Մեղրիի քաղաքապետի դեմ քաղաքական պատվեր է կատարում (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր լրագորղների հետ զրույցում փորձում էր համոզել, թե իր հրամանով Ագարակի մաքսային պահեստի գործունեության կասեցումը քաղաքական պատվեր չէ, չնայած նրան, որ այդ մաքսային պահեստը շահագործող ընկերությունը պատկանում է ընդդիմաիդր գործիչ, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին։

«Մաքսային պահեստը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին և չափանիշներին։ Ինչպես ստուգումներն իրականացվել են, և ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարեցվել, այլ նաև դադարեցվել է  այլ մաքսային պահեստների գործունեությունը»,-ասաց նա։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե գուցե իրենց պահանջով մարդիկ կհամապատասխանեցնեի՞ն չափանիշներին, այլ ոչ թե պարտադրեին փակել, ՊԵԿ նախագահը տվեց հերթապահ պատասխան՝ տվյալ ընթացակարգը կարգավորվում է օրենքով, իրենք էլ գործել են իրենց լիազորությունների շրջանակներում։

Մեր մյուս հարցին, թե ինչո՞վ կարող է համոզել, որ սա քաղաքական պատվեր չէ և քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, Հովհաննիսյանն ասաց․ «Ձեր հարցադրումներից արդեն պարզ է, որ Ձեզ դժվար է համոզել»։

Ասացինք, որ մեզ համոզելու կարիք չկա, թող հանրությանը համոզի։

«Համոզելու կարիք չկա, ես պատասխանեցի Ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները»,-շատ համոզիչ կերպով ամրապնդեց այն համոզմունքը, որ ՊԵԿ-ն իսկապես քաղաքական պատվեր է կատարում։

Մանրամասն՝ տեսանյութում