Վիթխարի երկնաքարը Մարսի վրա 2 միլիարդ խառնարան է առաջացրել 

Վիթխարի երկնաքարը Մարսի վրա 2 միլիարդ խառնարան է առաջացրել 

Միջազգային գիտական խումբը ուսումնասիրել է Մարսի եւ վիթխարի երկնաքարի բախման հետեւանքները, որը տեղի է ունեցել մոտ 2,3 միլիոն տարի առաջ։ Այդ բախումը, ըստ գիտնականների, Մարսի մակերեսին 14 կմ լայնությամբ հարվածային խառանարան է առաջացրել, ինչպես նաեւ ավելի փոքր չափսերի մոտ 2 միլիարդ խառնարաններ։ Գլխավոր խառնարանը, որը հայտնի է Կորինտոյի խառնարան անունով, գտնվում է Էլիզիյի հովտում, որը Մարսյան հասարակածային հատվածում գտնվող ընդարձակ հարթավայր է։ Գիտնականների գնահատմամբ, երկնաքարերը, որոնք ի վիճակի են նման հետքեր թողնելու, հարեւան մոլորակներին բախվում են յուրաքանչյուր 3 միլիոն տարին մեկ անգամ։

Գիտափորձերի եւ դիտարկումների ընթացքում հավաքած տվյալների հիման վրա էլ մասնագետները պարզել են, թե ինչպես է տեղի ունեցել երկնաքարի եւ Մարսի բախումը, երկնաքարը քանի փոքր կտորների է բաժանվել, այդ կտորները մինչեւ քանի կիլոմետր հեռավորության վրա են նետվել հարվածի ուժից, որն էլ պատճառ է դարձել մակերեւույթին այդ «նախշերի» ձեւավորման համար։ Գիտնականները նշել են, որ Կորինտոն կարող է լինել ներկայումս Մարսի հետ ամենաերիտասարդ բախման հետեւանքով առաջացած խառնարանը։