Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին. Իլհամ Ալիև

Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին», - բացման խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը, նախաձեռնությունները և մոտեցումները տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում: ԵՄ-ն ունի, և ես համոզված եմ, որ կունենա շատ կարևոր դեր այս հարցում»,- շարունակել է ԱԼիևը:

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգակիրների հուսալի մատակարար է».

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու նոր հնարավորություններ են ի հայտ եկել», - ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման հարցը: