Նոր հավեր, որ երկաթե ձվեր են ածում․․․

Նոր հավեր, որ երկաթե ձվեր են ածում․․․

Խորհրդային շրջանի մասին եմ խոսելու և լավ կլինի, որ այդ մասին սերնդակիցներս  խոսեն ու գրեն, ովքեր իրենց գյուղերում , քաղաքներում ծվարելու տեղ են տվել ադրբեջանցիներին։ Մեր լռության պայմաններում է, որ Հայաստանում հայտնվել են նոր հավեր, որ երկիաթե ձվեր են ածում։ Մարդիկ, որոնք  նույնիսկ չգիտեին, թե  որտեղ է Որոտանը, Շուռնուխը, Ներքին հանդը, Բաղանիսը, այսօր ուղեղներն անջատած ասում են՝ դրանք  մերը չեն ու հանձնում են թշնամուն։  Այսօրվա իշխանության տղեկներին որ հարցնես, կասեն՝ բա ո՞նց, մինչև պաշտոն ստանալը մենք տեսել ենք  այդ գյուղերը։ Տեսնելն ուրիշ է, մեջը ապրելը ուրիշ։ Էն որ գրում են , թե Իջևանում ծնված,  Տավուշից  ՔՊ պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանն ասում է՝ «Որքանով ես եմ տեղյակ, նշված գյուղերը՝ տարածքները, նախկինում ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել», բնական ընդունեք, որ ասում է։ Նրան դրա համար են դրել, ինքը 2018-ից հետո է ձվից դուրս եկել։ Իրեն ու իր նման պատգամավորների , պաշտոնյաների վրա դրա համար է Նիկոլը թուխս նստել, ճտահանել, որ դեղին փետուրները փոխելուց հետո մեծ- մեծ բաների մասին խոսեն․․․ Դա ևս վկայություն է, որ տարածքների հանձնման համար են  այս մարդկանց իշխանության բերել, պաշտոն տվել՝ կազմ, պատրաստ։

Հիմա մեր հարցին անցնեմ։ Սյունիքից խոսեմ։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները  որտեղ պարարտ, արևոտ հող են տեսել Սյունիքում, եկել ու «ծրտել են ու այդ ծիրտը համարել իրենց սահմանը»։ Որտեղ ժողովուրդը փափուկ է եղել, այնտեղ ճտահանել, տարածվել են։ Օրինակ Գորիսի ժողովուրդը թշնամու հանդեպ ավելի անզիջում էր, դրա համար Գորիսում ադրբեջանցին չի համարձակվել գալ ու բնակվել։ Հատ ու կենտերը կային, որոնք արդեն «հայացել էին»։ Այդ հատ ու կենտերից անուններ չնշեմ, բայց գորիսեցիները լավ կհիշեն, որ Գորիսում  ադրբեջանցի կար, որը գնացել ու իր ազգանունը փոխել էր։ Երեխաները հիմա հայկական ազգանունով են։ Որոտանի, Շուռնուխի հողերը բարեբեր էին, ադրբեջանցիները եկել, տնավորվել, բերք էին աճեցնում, բերում Գորիս քաղաքի շուկայում վաճառում, գլխները պահում։  Գորիսեցիք ասում էին՝ «թորքը գուդումա շտեղա տաք, չուրաթանը ընդեղա փռում»։ Կապանի ժողովուրդը ավելի փափուկ էր։ Ադրբեջանցիները եկել, ճտահանել էին և նույնիսկ Կապանի քարտուղարներից մեկը ադրբեջանցի  էր ։ Սիսիանի գյուղերում, Վայքում «ծրտոտել էին ադրբեջանցիները» , դրանց ծրտոտելն էլ գիտեք։ Բաղում համ աշխատում էին , համ երեխա բերում։ Կատակում էին տեղացիք՝ դրանք առավոտ երեխա են բերում, կեսօրին նորից «հղիանում»։ Սա է ողջ պատմությունը։ Այո, հայը տեղ է տվել ադրբեջանցուն իր հողում, մի ընտանիք եկել, քսան տարի հետո մեկը հազար է դարձել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ դա ադրբեջանական հող է․․․ Նման պարագայունմ հայն էլ կարող է ասել՝ Բաքվում մենք էլ փողոցներ, տներ ունեինք, դա էլ մեր հողն է։ Որ նման բան Ադրբեջանն է ասում, էլի հասկանալ կարելի է։ Հյուր կա, որ գալիս ու իրեն տանտիրոջ տեղ է դնում։ Բայց որ այսօր իրենք մի հայ կառավարչի միջոցով Հայաստանն են ուզում, ադրբեջանցուն էլ ի՞նչ մեղադրես։ Ադրբեջանցուն տեղ տվինք, որ աչքներս Նիկոլի մատով  հանե՞ն․․․