2024-ին կենսաթոշակի բարձրացում չի լինելու

2024-ին կենսաթոշակի բարձրացում չի լինելու

2024 թվականին մենք չենք բարձրացնելու կենսաթոշակները։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով և անկանխիկ գործարքներ կկատարեն, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը»,- ասաց նա։