Իրանցի նախարարն ու Թեհրանի քաղաքապետը՝ Լոնդոնի պատժամիջոցների ցանկում

Իրանցի նախարարն ու Թեհրանի քաղաքապետը՝ Լոնդոնի պատժամիջոցների ցանկում

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հետ համատեղ այսօր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի շարք պաշտոնյանների նկատմամբ։
Մասնավորապես պատժամիջոցներ են սահմանվել Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, նրա տեղակալ Մոհամմադ Հաշեմիի, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի, ինչպես նաև Իրանի ոստիկանության ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր օլ Մահդիի դեմ՝ կապելով դա երկրում կանանց հիջաբ կրելու հարկադրանքի հետ:

Լոնդոնը պատժամիջոցների սահմանումը կապում է Իրանում Մահսա Ամինիի մահվան տարելիցի հետ։ 

Հիշեցնենք, որ երիտասարդ աղջիկը բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվել էր հիջաբը սխալ կրելու պատճառով, ապա մի քանի օր անց մահացել անհայտ հանգամանքներում։

Ամինիի հետ կապված միջադեպն Իրանում մի քանի ամիս տևած զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել: