Ռուսական հոգեւոր ժառանգությամբ հետաքրքրվողների համար գործարկվել է նոր կայքէջ

Ռուսական հոգեւոր ժառանգությամբ հետաքրքրվողների համար գործարկվել է նոր կայքէջ

Ռուսական ուղղափառությամբ հետաքրքրվողների համար գործարկվել է համացանցային հնգալեզու կայք, որը ունի նաեւ հայերեն տարբերակ։ Կայքը ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ճապոներեն եւ հայերեն լեզուներով ներկայացնում է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Կատեխիզիսը»՝ վարդապետությունը, բարոյական ուսմունքը, նվիրապետությունը տոները, ծիսակատարությունները, Սրբազան Խորհուրդները, եկեղեցական ճարտարապետությունը, եկեղեցական արվեստը եւ այլն։

Կայքը ստեղծվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Բուդապեշտի եւ Հունգարիայի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւի նախաձեռնությամբ։

Կայքը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ռուսական հոգեւոր մշակութային ուղղափառ ժառանգությամբ։ 
Կայքի ռուսերեն տարբերակը տես՝ այստեղ 
Կայքի հայերեն տարբերակը տես՝ այստեղ