Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է

Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու օրվա ընթացքում մարդասիրական օգնությունը կփոխանցվի Գազայի տառապյալ բնակիչներին։
Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ:
 
Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-6-ը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ»,- ասված է հաղորդագրության մեջ։