Ռուսաստանը հնարավորություն ունի չեղարկել բրյուսելյան համաձայնություններն ու պայմանավորվածությունները

Ռուսաստանը հնարավորություն ունի չեղարկել բրյուսելյան համաձայնություններն ու պայմանավորվածությունները

Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ ժիրայր Ազիզյանի հետ:

«Այսօրվա ներքին քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում անմիջականորեն կապված են արտաքին քաղաքականության հետ։ Այսօր մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երկու զուգահեռ հարթակ՝ մոսկովյան և բրյուսելյան, որոնք ունեն հակասություններ և մրցակցության մեջ են գտնվում։ Երկու կողմն էլ փորձում են իրենց ազդեցությունն ունենալ տարածաշրջանում։ Հիմնական մոտիվացիան այստեղ այն է, որ Արևմուտքը ձգտում է Ադրբեջանին իր կողմը գրավել՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա իրողությունները և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասը դիտարկելով որպես տրանսպորտային հաղորդակցությունների առումով դեպի Արևելք դուրս գալու շատ կարևոր հանգույց, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի միջազգակին կշռի բարձրացումը, մեծացումը ռուս-ուկրաինական պատերազմից հետո` որպես ռուսական էներգակիրների այլընտրանք։ Այստեղ նաև պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չի կարող ամբողջությամբ ապահովել Արևմուտքին այդ պաշարներով։

Արևմուտքը ձգտում է, եթե խնդիրը ոչ ի օգուտ Ադրբեջանի լուծել, ապա, գոնե առնվազն Ադրբեջանի օգտին խնդիրը լուծելու խոստումներով հասնել իր նպատակին։ Արևմուտքը շահագրգռված է հակամարտության վերջնական և արագ լուծմանը:Դրա պատճառն այն է, որ ինքը գործող հակամարտությունը Ռուսաստանի համար միշտ էլ եղել է Հարավային Կովկասի երկու ոխերիմ հարևանների վրա ազդեցության գործիք:Եվ այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հակամարտությունը սառեցրած պահելն է, այսինքն՝ չլուծված պահելն է, որը մեզ համար ամեն դեպքում չարյաց փոքրագույնն է երկու այս ծայրահեղությունների միջև՝ այսինքն սառեցրած պահելու և արագ լուծելու Արևմուտքի կողմից առաջարկվող այդ նշաձողի իջեցման տրամաբանությամբ: Այս առումով Ռուսաստանի կողմից առաջարկվող այդ սառեցման տարբերակն ավելի ձեռնտու է: Եվ կարծում եմ, որ Արևմուտքը բրյուսելյան հարթակի միջոցով որևէ էական հաջողության հասնել չի կարող, քանի որ երկու մրցակցության մեջ գտնվող այս հարթակները գտնվում են ռեսուրսային և նաև գործիքակազմի առումով տարբերություններ ունեն: Մոսկովյան հարթակը քանի, որ ունի ռազմական ներկայություն հակամարտության գոտում, ինքը շատ կարևոր գործիք համարվելով, կարող է չեղարկել բրյուսելյան  հարթակում ձեռք բերված համաձայնություններն ու պայմանավորվածությունները»:

Թե ինչ տրամաբանությամբ Ռուսաստանը կարող է չեղարկել բրյուսելյան պայմանավորվածությունները, քաղաքագետը մանրամասնեց. «Երկրորդ և երրորդ՝ այսինքն՝ նախավերջին և վերջին բրյուսելյան հանդիպումներից հետո,Արցախի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կողմից արված հայտարարությունները մեսիջ էին նաև միջազգային հանրությանը: Հաշվի առնելով, որ Արցախում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքում անվտանգության հիմնական երաշխավորը՝ հենց ռուսական խաղաղապահ զորակազմն է, հետևաբար այստեղ ունի նաև իր քաղաքական ազդեցությունը:Կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը այլևս նոյեմբերի 9-ի  եռակողմ համաձայնագրով, չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը: Սոցիալական երաշխավոր հանդիսանում է, այո, սակայն այստեղ էլ ընգգծենք, որ անմիջապես անվտանգային երաշխավոր չհանդիսանալով հանդերձ, նաև այդ սոցիալական հարցերով օգնում է Արցախում պահել որոոշակի քանակությամբ բնակչություն, կամ որոշակի կենսական նշանակության ծրագրեր է իրականացնում, լուծում է նաև Արցախի ՊՆ բանակի ֆինանսավորման հարցը, որը շարունակում է մնալ ՀՀ պաշտպանության նախարարության վրա»:

Արդյոք Հայաստանը կհամաձայնի Ռուսաստանի հետ՝ չեղարկելու բրյուսելյան համաձայնությունները, Ազիզյանն ասաց. «Հարցը հենց  նրանում է, որ Հայաստանի համաձայնվելով կամ չհամաձայնվելով չի: Ցանկացած պահի կարող է ինչ-որ ռազմական էսկալացիայի փորձ կազմակերպվի թշնամու կողմից, և դա կանխելով, ապացուցել, որ կոնկրետ հակամարտության գոտում հենց մոսկովյան հարթակն է իրական պատասխանատուն, երաշխավորը: Իսկ Բրյուսելն այս առումով ոչինի չի կարող անել:Բրյուսելյան հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունների չեղարկման գործիք ես կարծում եմ նաև հենց գործում է այսօր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, որը հասկանում ենք էլի կառավարվում է որոշակի չափով Կրեմլի կողմից: Մոսկվայի կողմից և իշխանություններն են կառավարվում, և ընդդիմությունը: Դրա համար ունեմ համոզիչ փաստեր: Նույնիսկ կարծում եմ, որ բրյուսելյան հարթակում տեղի ունեցող բանակցային գործընթացները ևս պայմանավորված է Մոսկվայի հետ: Մոսկվան, ունենալով համապատասխան գործիքները բրյուսելյան հարթակում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկելով առումով, դեռևս կոշտ ու խիստ քայլերի չի գնում՝ այդ հնարավորությունը թողնում է»:

«Մոսկվան հասկանում է Արևմուտքի նկրտումները: Եվ մինչև Ուկրաինայում պատերազմ սկսվելը՝ փետրվարի կեսերին Ադրբեջանի նախագահի հետ ստորագրեց երկկողմ դաշնակցային հռչակագիր, հաշվի առնելով այստեղ, որ Արևմուտքը Ադրբեջանին կդիտարկի որպես էներգետիկ այլընտրանք; Կրեմլը  փորձել էր իրեն ապահովագրել՝ գնալով Ադրբեջանի հետ այդ դաշնակցային համաձայնագրին, այդ հռչակագրին: Բոլոր փորձագիտական շրջանակների համար տարօրինակ էր որ Իլհամ Ալիևը այդ հռչակագրի ստորագրումից մեկ ամիս առաջ նմանատիպ հռչակագիր ստորագրել էր նաև Ուկրաինայի նախագահ՝ Զելենսկու հետ»: