Կապիտուլյանտների դեմ պայքարը չպետք է իրականացվի նման մեթոդներով․ Շարմազանով

Կապիտուլյանտների դեմ պայքարը չպետք է իրականացվի նման մեթոդներով․ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018-ի ապրիլ-մայիսին իմ եւ իմ ընկերների բնակարանների մոտ «նիկոլականները» տեղադրում էին դագաղներ եւ սեւ լենտեր։

Սա անմարդկային քայլ ու դիվային պարահանդես էր։

Այսօր նման դագաղներ տեղադրվում են իշխանավորների բնակարանների մոտ։

Նման դրսեւորումներին ես բացասական եմ վերաբերվում եւ եթե կուզեք մերժում եմ։

Կապիտուլյանտների դեմ պայքարը չեմ կարծում, թե պետք է իրականացվի նման մեթոդներով։

Վանդալիզմին վանդալիզմով չեն հաղթում։

Հ.Գ. Ինչ ցանենք,այն էլ կհնձենք։