Առանց Փաշինյանի և նախկինների

Առանց Փաշինյանի և նախկինների

«Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրել է.

«Առանց Փաշինյանի և նախկինների, Ռուսաստանի հետ, բայց արժանապատիվ կերպով ու շահերի փոխհաշվարկով, անկախ Արցախ և արագ զարգացող ու անվտանգ Հայաստան, մասնագետ և հայրենասեր կադրեր, արտակարգ տնտեսման ռեժիմ ու օպերատիվ մենեջմենթ։ Ահա այն ամենը, ինչն ակնկալում են առնվազն կես միլիոն ընտրողներ, որոնք այս անգամ ևս չեն մասնակցի ընտրություններին, եթե չունենան բացի նախկիններից ու այսօրվաններից ընտրության այլ և ռեալ հնարավորություն։
Մեր նպատակն է ապահովել այդ հնարավորությունը»։