Շոկոլադն ամբողջ աշխարհում կթանկանա․ կանխատեսում 

Շոկոլադն ամբողջ աշխարհում կթանկանա․ կանխատեսում 

Կակաոյի հատիկների գինը ամերիկյան Նյու-Յորքի բորսայում մարտի 26-ի սակարկությունների տվյալների համաձայն, մեկ տոննայի դիմաց կազմել է 10 008 դոլար։ Սա, ըստ մասնագետների ռեկորդային ցուցանիշ է, որի մասին դեռ մի քանի ամիս առաջ՝ նույնիսկ մտածելն էլ անհեթեթություն։ Արդեն իսկ շատ լրատվամիջոցներ նկատում են, որ այս թանկացումը կբերի ամբողջ աշխարհում շոկոլադի թանկացմանը։ Գնաճը կազմել է 4,5 տոկոս, ինչը պայմանավորված է, որ սեզոնը բերքառատ չէ։ Արեւմտա-Աֆրիկյան ռեգիոնի կակաոյի հատիկներ աճեցնող հիմնական ընկերությունները մտավախություն ունեն, որ որ բերքառատ սեզոնը կբերի նրան, որ չեն կարողանա բավարար քանակությամբ արտադրանք թողարկել, մինչդեռ շուկայում հումքի մեծ պահանջարկ կա։ Բացի այդ, կան ռիսկեր նաեւ մատակարարումների հետ կապված։

Բանն այն է, որ Եվրամիության նոր կանոնների համաձայն, նախատեսվում է արգելել այնպիսի արտադրանքի վաճառքը խանութներում, որոնց արտադրման գործընթացի ընթացքում տեղի են ունեցել անտառների հատումներ։ Սա շոկոլադ արտադրողների համար էլ ավելի է բարդացնում իրավիճակը։ Կոտ Դ՛Իվուարը, որ կակաոյի հատիկների՝ աշխարհի խոշորագույն մատակարարն է, բերքի կրճատում է ակնկալում ընթացիկ սեզոնին, քանի որ երկրում հաստատվել է անոմալ շոգ եղանակ, ինչը կակաոյի հատիկների բերքի վրա բացասաբար է անդրադառնում։