Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել 198 գործիչների նկատմամբ

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել 198 գործիչների նկատմամբ

Զելենսկու հրամանով ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` 198 գործիչների նկատմամբ տասը տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` կիրառել պատժամիջոցներ 198 գործիչների նկատմամբ, այդ թվում՝ դերասան Եգոր Բերոևի, ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ։

Սանկցիաների տակ են հայտնվել նաեւ երաժշտական ​​քննադատ` Սերգեյ Սոսեդովը, հեռուստահաղորդավարուհի` Մարինա Կիմը, գրող և բլոգեր` Դմիտրի Պուչկովը, հեռուստահաղորդավարուհի` Անգելինա Վովկը, լրագրող` Պավել Զարուբինը, լրագրող` Մարինա Ախմեդովան, հեռուստահաղորդավար` Յուլիա Բարանովսկայան, բլոգեր` Յուրի Պոդոլյական։ Պատժամիջոցներ են կիրառվել նաեւ ուկրաինացի լրագրող` Դիանա Պանչենկոյի նկատմամբ։

 

Ընդհանուր առմամբ 198 գործիչ։ Պատժամիջոցների կիրառման ժամկետը 10 տարի է։ Պատժամիջոցները, մասնավորապես, ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, ռեսուրսների տարանցման սահմանափակում, Ուկրաինայի տարածքով թռիչքների և փոխադրումների մասնակի կամ ամբողջական դադարեցում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, արժեթղթերի գործարքների ամբողջական կամ մասնակի արգելափակում, տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների արգելք, մշակութային փոխանակումների դադարեցում, այդ թվում` գիտական ​​համագործակցության, կրթական և սպորտային շփումների, ժամանցային ծրագրերի: Ինչպես նաեւ` Ուկրաինայի պետական ​​պարգևներից զրկում: