Վրացական բանակում ադրբեջանցի զինվոր է մահացել

Վրացական բանակում ադրբեջանցի զինվոր է մահացել

Վրացական բանակում հրազենից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանական ծագմամբ զինծառայող է մահացել։
Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով (ինքնասպանություն)՝ 2005թ. ծնված Յուսիֆ Նասիբովի մահվան դեպքի առթիվ։

Գերատեսչությունից հավելել են, որ ադրբեջանցին ծառայում էր Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներից մեկում։