Միջուկային զենքը պետք է վերացնել․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Միջուկային զենքը պետք է վերացնել․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Աշխարհի բոլոր միջուկային զենքերը պետք է հավաքվեն և ոչնչացվեն։ 

Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ 

Այդկերպ նա մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե չի կարելի միջուկային զենք տեղակայել Եվրոպայում։

«Միջուկային զենքերը պետք է հավաքվեն և ոչնչացվեն, այսքանը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։