Բակո Սահակյանն ազատել է Արցախի ԱԱԾ պետի տեղակալին

Բակո Սահակյանն ազատել է Արցախի ԱԱԾ պետի տեղակալին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։


Խաչիյանը արձակվել է Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։