Հրապարակվել են իրանական նոր SAIPA պիկապի լուսանկարները 

Հրապարակվել են իրանական նոր SAIPA պիկապի լուսանկարները 

Հրապարակվել են իրանական արտադրության նոր SAIPA պիկապի լուսանկարները։ Իրանական՝ մեծությամբ երկրորդ ավտոարտադրող Iran Khodro ընկերությունը հայտարարել էր իր նոր SAIPA մարդատար պիկապի մասին, դեռ տարիներ առաջ։ Սակայն նախագիծը սկսել էր տեղում դոփել ու դեռ հայտնի չէ, թե երբ պիկապը կներկայացվի Իրանում։

Նաեւ դեռ հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի արտաքին շուկայում։ Սակայն արդեն կարելի է տեսնել, թե ինչպիսին կլինի SAIPA-251-ը։ Այս մեքենայի հիմքում Saina սեդանի պլատֆորմն է եւ Quik հեթչբեկը, որոնք իրենց հերթին հիմնված են X200-ի՝ արդիականացված Kia Pride-ի 1987-ի օրինակի վրա։ Այն երկտեղանի է։ Ունի բավականին ծավալուն բեռնատար հատված։ Աշխատում է բենզինով եւ գազով։